Մատչելիության հղումներ

Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի պաշտոնամուտի արարողությանը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում:

Հայաստանի նախագահի մամուլի վարչության ղեկավար Հասմիկ Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Ղազախստանի նախագահի պաշտոնամուտի արարողությանը մասնակցելու նպատակով Աստանա է մեկնել Հայաստանի բնապահպանության նախարար, հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Վարդան Այվազյանը, ով Նուրսուլթան Նազարբաեւին է փոխանցելու Հայաստանի նախագահի ուղերձը:

Ռուսաստանյան «Նովոստի» գործակալության փոխանցմամբ, Ղազախստանի նախագահի պաշտոնավարման արարողությանը մասնակցելու են Ռուսաստանի, Վրաստանի, Աֆղանստանի, Ուկրաինայի, Տաջիկիստանի եւ Ուզբեկստանի նախագահները, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, ընդհանուր առմամբ՝ 70 պետությունների պատվիրակություններ եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հաղորդվում է նաեւ, որ Աստանայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գազի գների շուրջ լարվածությունից ի վեր առաջին անգամ հանդիպելու է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ:

Նուրսուլթան Նազարբաեւը Ղազախստանի նախագահի պաշտոնում ընտրվել է երրորդ անգամ 2005 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ստանալով ընտրողների քվեների 91,15 տոկոսը:

Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG