Մատչելիության հղումներ

«Վաշինգթոն Փոսթ»-ը հաղորդում է, որ հինգշաբթի օրը բանտից ազատ է արձակվելու Մեհմեթ Ալի Աղջան, ով 1981 թվականին փորձել էր հրազենով սպանել Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդին:

Աղջան թուրքական բանտում գրեթե 20 տարի է անցկացրել՝ 1979 թվականին թուրք լրագրող Աբդի Իփեքչիին սպանելու համար: Հռոմի Պապը մահափորձից 5 օր անց՝ դեռ գտնվելով հիվանդանոցում, Աղջային ներում է շնորհել եւ ավելի ուշ այցելել էր նրան բանտում: Աղջան ասել էր, որ զղջում է մահափորձ կատարելու համար:

«Վաշինգթոն Փոսթը» նշում է, որ բանտից ազատ արձակվելուց հետո Աղջային կարող են անմիջապես զորակոչել բանակ, քանզի նա ժամանակին խուսափել է պարտիդիր զինծառայությունից:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG