Մատչելիության հղումներ

Նախատոնական «նվերներ» ԱԱԾ-ից


«Տեղափոխումն անօրինական է, քանի որ վերաքննիչ դատարանը բավարարել էր քննիչի միջնորդությունը՝ կալանքը երկարացնելու եւ որոշման կատարումը Վարդաշենի քրեակատարողական հիմնարկին հանձնարարելու մասին, - ասում է Վահե Գրիգորյանի փաստաբան Արթուր Գրիգորյանը, - «Իսկ Վահեին տեղափոխել են միայն Գլխավոր դատախազության քննչական վարչության պետի գրության հիման վրա»:

Տեղափոխման մասին պատահաբար իմացել է Վահե Գրիգորյանի հայրը, ով գնացել էր կալանավայր՝ որդուն տեսակցելու: Մինչեւ հունվարի 4-ը փաստաբանի հարազատներն ու ընկերները նրանից որեւէ տեղեկություն չեն ունեցել. տոնական, ոչ աշխատանքային օրեր էին:

«Բոլորիս հայտնի է ԱԱԾ-ում ընդունված եւ ԿԳԲ-ից ժառանգած մեթոդները, եւ հնարավոր բռնությունները կանխելու համար մենք նույն օրը նամակներ գրեցինք գլխավոր դատախազին, արդարադատության նախարարին ու անվտանգության ծառայության պետին», - ասում է Արթուր Գրիգորյանը:

Վահե Գրիգորյանի նկատմամբ ֆիզիկական ճնշում չի գործադրվել, սակայն նա զրկված է հեռախոսակապից, նրանից վերցրել են էլեկտրոնային բլոկնոտը: Փաստաբան Մուշեղ Շուշանյանի խոսքով, 18 ժամով առգրավվել են Գրիգորյանի գրականությունն ու անձնական նամակները, վերջինները նաեւ գրաքննվել են:

Վահե Գրիգորյանը իր կալանավորման փաստի ու եղած խախտումների մասին նամակով, որը ստորագրել է որպես քաղբանտարկյալ, արդեն դիմել է մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Շուտով պատրաստ կլինի նաեւ գանգատը:

Գրիգորյանը եւ պաշտպանները շարունակում են պնդել, որ նրան ներկայացված՝ առանձնապես ծանր խարդախության մասին մեղադրանքը շինծու է: Ըստ նրանց, փաստաբանին, իրականում, հետապնդում են մասնագիտական գործունեության համար:

Լուսինե Գրիգորյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG