Մատչելիության հղումներ

Իրանում ավիավթարի արդյունքում զոհվել է 13 մարդ


Երկուշաբթի օրը Իրանի հյուսիս-արեւմուտքում, Ուրմիա լճից ոչ հեռու վթարի է ենթարկվել ազգային հեղափոխական գվարդիային պատկանող «Ֆալկոն» ռազմական ինքնաթիռը: Զոհվել է 13 մարդ:

«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, Իրանի ոստիկանության խոսնակը հայտնել է, թե վթարի պատճառը ինքնաթիռի շարժիչի անսարքությունն է եղել: Իսկ իրանական «Մեհր» գործակալությունը հաղորդել է, թե «Ֆալկոն»-ը կործանվել է վատ եղանակի պատճառով:

Վթարի արդյունքում զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար Ահմադ Քազեմին, ինչպես նաեւ բարձրաստիճան այլ զինվորականներ:

Իսլամական հեղափոխության պահապանների գվարդիան զուգահեռ ռազմական կառույց է, որն ունի իր բանակը, օդուժը եւ նավատորմը: Այն կոչված է պաշտպանել 1979 թվականի Իսլամական հեղափոխության սկզբունքները եւ ենթարկվում է անմիջապես Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG