Մատչելիության հղումներ

Այսօր նշվում է Սուրբ Ծննդյան տոնը


Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Հիսուս Քրիստոսի ծննդյան եւ Աստվածահայտնության տոնը: Ամբողջ աշխարհում Հայաստանյանց առաքելական եկեղեցու բոլոր տաճարներում այսօր հնչում են զանգերը:

Տոնակատարությունները ամեն տարի սկսվում են հունվարի 5-ի երեկոյան եւ շարունակվում են ողջ գիշերը: Հունվարի 6-ին մատուցվում է Սուրբ պատարագ, որից հետո հայտարարվում է՝ «Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ»:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր Ծննդյան տոնին նվիրված Սուրբ պատարագը մատուցեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

«Այսօր Աստծո հայտնության, մարդկանց մեջ ներկայության, աշխարհի փրկության ավետիսն է հնչում: Աղոթում ենք, որ ամենախնամ իր զորությամբ անփորձանք պահպանի աշխարհը համայն», - ասաց Վեհափառ Հայրապետը: - «Առանց Աստծո նյութապաշտությունն է իշխում սրտերին, ատելությունն է հաղթանակում եւ առաջնորդում մարդկանց գործողությունները: Այսօր էլ խաղաղությունը վտանգված ենք տեսնում աշխարհի շատ տեղերում, արհամարհված են մնում մարդկային իրավունք, ազատություն ու արդարություն: Մրցավազքերի ճանապարհներին մարդը հեռանում է մարդասիրությունից, աշխարհը՝ իր Արարչից... Մնանք աստվածապարգեւ շնորհի մեջ, եւ բարին ու խաղաղությունը Հայր Աստծուց եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսից կլինի միշտ մեզ հետ այժմ եւ հավիտյանս... Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ: Մեզ, ձեզ մեծ ավետիս»:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG