Մատչելիության հղումներ

logo-print

Հազարավոր սատկած թռչուններ՝ Ադրբեջանի հարավում


Ադրբեջանական լրատվամիջոցների վկայությամբ, վերջին օրերին հազարավոր թռչուններ են սատկել Ադրբեջանի հարավում գտնվող տնտեսություններում:

«Թուրան» գործակալության համաձայն, թռչունների զանգվածային անկում է արձանագրվել Մասալիի շրջանում, որը սահմանակից է Իրանին: Տեղական իշխանությունները հայտնում են, որ այժմ ուսումնասիրություններ են իրականացվում թռչունների զանգվածային անկման պատճառները պարզելու համար:

Միաժամանակ Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցվել է սննդամթերքի ներկրումը Թուրքիայից, որտեղ վերջին օրերին 3 դեռահաս է մահացել թռչնագրիպից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG