Մատչելիության հղումներ

logo-print

«Ռուսաստանյան եւ թուրքական ուժերը չպետք է մասնակցեն խաղաղապահ գործողություններին»


Միջազգային ճգնաժամային խմբի Կովկասի հարցերով պատասխանատու Սաբինա Ֆրեյզերը կարծիք է հայտնել, թե Լեռնային Ղարաբաղում տեղակայվելիք խաղաղապահ ուժերի կազմում չպետք է լինեն ԵԱՀԿ֊-ի Մինսկի խմբում համանախագահող երկրների, ինչպես նաեւ տարածաշրջանի պետությունների, այսինքն՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչներ:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Սաբինա Ֆրեյզերը չի բացառել, որ Եվրամիությունը նույնպես հետաքրքրություն ցուցաբերի խաղաղագահ առաքելության նկատմամբ:

Ֆրեյզերի կարծիքով, Հայաստանը պետք է պատրաստ լինի գրավյալ տարածքները վերադարձնելուն եւ Ղարաբաղի կարգավիճակի անորոշությանը: Իր հերթին, Ադրբեջանի ամենամեծ զիջումը պետք լինի Ղարաբաղի կարգավիճակի որոշակիացումը:

«Պաշտոնական Բաքուն պետք է պատրաստ լինի բոլոր տարբերակներին», - ասել է Ֆրեյզերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG