Մատչելիության հղումներ

Վլադիմիր Հարությունյանը հրաժարվել է ցուցմունք տալ դատարանում


Միացյալ Նահանգների եւ Վրաստանի նախագահների նկատմամբ մահափորձի մեջ մեղադրվող Վլադիմիր Հարությունյանը երեկվա դատական նիստում հրաժարվել է ցուցմունք տալ մեղադրանքի՝ ահաբեկչական գործողությանը վերաբերող մասով:

«Ինչ վերաբերում է այն ամենին, որ առնչվում է նախագահ Բուշի նկատմամբ մայիսի 10-ին Ազատության հրապարակում չկայացած ահաբեկչական գործողությանը, ապա ես օգտվում եմ լռություն պահպանելու իրավունքից մինչեւ այն ժամանակ, քանի դեռ չեմ հանդիպել Human Rights Watch եւ Amnesty International միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ», - դատական նիստում հայտարարել է Հարությունյանը:

Ակնկալվում է, որ Թբիլիսիի քաղաքային դատարանը Հարությունյանի դատավճիռը կհրապարակի հունվարի 11-ին:

Վրաստանի քաղաքացի, 27-ամյա Վլադիմիր Հարությունյանին ներկայացված են հետեւյալ մեղադրանքները. ահաբեկչական գործողության փորձ Վրաստանի եւ այլ պետության ղեկավարի դեմ, Վրաստանի իրավապահ մարմինների աշխատակցի դիտավորյալ սպանություն, ինչպես նաեւ՝ զենք, պայթուցիկ եւ թունավոր նյութեր հափշտակելու եւ պահելու, կեղծ փաստաթղթեր պատրաստելու եւ օգտագործելու մեղադրանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG