Մատչելիության հղումներ

«Ադրբեջանը չպետք է թույլ տա, որ հակամարտության գոտում տեղակայվեն ռուս խաղաղապահներ»


Ռուսաստանում Ադրբեջանի նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան, քաղաքագետ Հիքմեթ Հաջիզադեի կարծիքով, Ադրբեջանը չպետք է թույլ տա, որ ղարաբաղյան համակարտության գոտում տեղակայվեն ռուսաստանյան խաղաղապահ ուժեր:

Day.az-ի հարցազրույցում նախկին դեսպանը, ի պատասխան հարցին, թե որքանով է իրական ռուսաստանցի խաղաղապահների տեղակայումը հակամարտության գոտում, ինչի մասին վերջերս բավական հաճախ է խոսվում, ասել է. - «Ես չեմ հավատում այդ խոսակցություններին եւ կարծում եմ, որ Ադրբեջանի իշխանությունները չեն կարող համաձայնել դրան: Մեր աչքի առջեւ է Աբխազիայում եւ Հարավային Օսիայում ռուս խաղաղապահների գործունեության դառը փորձը»:

Իսկ եթե Ռուսաստանը պնդի խաղաղապահ ուժերի տեղակայման վրա, ապա, ըստ Հաջիզադեի, «ադրբեջանական հասարակությունը պետք է ոտքի կանգնի եւ թույլ չտա իրադարձությունների նման զարգացում»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG