Մատչելիության հղումներ

logo-print

Կազիմիրովի կարծիքով, գրավյալ շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին


Մինսկի խմբի նախկին համանախագահ, ռուսաստանցի դիվանագետ Վլադիմիր Կազիմիրովը ադրբեջանական day.az-ի հարցազրույցում կարծիք է հայտնել, թե հարկ է Ադրբեջանին վերադարձնել գրավյալ բոլոր 7 շրջանները, այդ թվում՝ Lաչինը: Կազիմիրովի պնդմամբ, դրան ի պատասխան Ադրբեջանը պետք է հստակ երաշխիքներ տա, որոնք կբացառի հարցի ուժային լուծումը:

Վերադարձված շրջանները, ըստ Կազիմիրովի, պետք է ապառազմականացվեն՝ մինչեւ Lեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումը:

Որպես բանակցությունների գլխավոր վիճելի հարց կողմերը պետք է ճանաչեն Lեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը: Բացի այդ, կողմերը պետք է ապաշրջափակեն ճանապարհները: Կազիմիրովը նաեւ հստակեցնում է, որ բոլոր շրջանները Ադրբեջանին չպետք է վերադարձվեն միանգամից:

«Վերջինը վերադարձվում է Lաչինի շրջանը`միջանցքի սահմանների հստակեցումից հետո: Զուգահեռաբար անցկացվում է ականազերծում եւ փախստականների վերադարձ: Սա է, ըստ իս, հարցի լուծման օպտիմալ տարբերակը», - ասել է Կազիմիրովը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG