Մատչելիության հղումներ

Մոնտեվիդեոում շարունակվում է Նուբարյան եւ Ալեք Մանուկյան վարժարանի ուսուցիչների բողոքի ակցիան


Մոնտեվիդեոյում Հայկական բարեգործական ընդհանուր միությանը պատկանող Նուբարյան եւ Ալեք Մանուկյանը վարժարանը արդեն 9-րդ օրն է, որ գրավված է ուսուցչական կազմի մի շարք անդամների եւ աշխատակիցների կողմից:

Արհմիությանն անդամակցող ուսուցիչները (այդ թվում նաեւ հայկական բաժնի) իրենց հաղորդագրության մեջ խորը մտահոգություն են հայտնում Ուրուգվայի հիմնական հայկական դպրոցի անորոշ ճակատագրի վերաբերյալ: Ի արդարացնումն իրենց այս ծայրահեղ քայլի, նրանք նշում են, որ 1999 թվականից անկանոն կերպով են ստացել աշխատավարձը եւ վերջին օրերին մի քանի պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից: Վերջիններիս մեջ կան նաեւ դպրոցի արհմիության անդամներ, ինչը, ըստ էության, ավելի է բարդացնում իրավիճակը:

Դպրոցը գրավելու որոշումը պաշտպանել է Ուրուգվայի արհմիությունների խորհուրդը: Աշխատանքի նախարարությունում վերջին օրերին տեղի ունեցած բանակցությունները արդյունքի չեն հանգեցրել:

Դպրոցը գրաված ուսուցիչներից Գրացիելա Ռեսիոյ-Բաղդադլյանը ասաց, որ որոշվել է «շարունակել գրավումը՝ մինչեւ չփոխվի դպրոցի վարչության անզիջող տեսակետը»:

Վերջին օրերին հրապարակ է եկել ուսուցիչների եւ աշխատակիցների մեկ այլ խումբ, որը էլեկտրոնային ուղերձներով ու թռուցիկներով դեմ է արտահայտվում դպրոցի գրավմանը:


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG