Մատչելիության հղումներ

logo-print

Դատապաշտպանը խնդրելու է Հարությունյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման


Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշի եւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու դեմ մահափորձ իրականացնելու մեջ մեղադրվող Վրաստանի քաղաքացի Վլադիմիր Հարությունյանի դատապաշտպան Լիլի Ջափարիձեն դատարանում այսօր հանդես է գալու է եզրափակիչ ճառով:

«Կովկասպրես» գործակալությանը Ջափարիձեն հայտնել է, թե խնդրելու է դատարանին իր պաշտպանյալի համար որպես պատիժ սահմանել 15 տարվա ազատազրկում: Պետական մեղադրող Անզոր Խվադագիանին դեկտեմբերի 27-ի նիստում պահանջել էր Հարությունյանին դատապարտել ցմահ բանտարկության:

Նիստից հետո Խվադագիանին հայտարարել էր, որ Հարությունյանին ներկայացված մեղադրանքները՝ ահաբեկչական գործողության փորձ Վրաստանի եւ այլ պետության ղեկավարի դեմ, ինչպես նաեւ Վրաստանի իրավապահ մարմինների աշխատակցի դիտավորյալ սպանություն, որակվեն են որպես «առավել ծանր հանցագործություններ»:

Պետական մեղադրողը տեղեկացրել էր, որ Վլադիմիր Հարությունյանին ներկայացվել է նաեւ զենք, պայթուցիկ եւ թունավոր նյութեր հափշտակելու եւ պահելու, կեղծ փաստաթղթեր պատրաստելու եւ օգտագործելու մեղադրանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG