Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «2006 թվականը ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոշակի հույսեր է ներշնչում»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկուշաբթի օրը հայտարարել է, թե 2006 թվականը ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոշակի հույսեր է ներշնչում:

«Խնդրով զբաղվող ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը եւ համանախագահները վերջերս ակտիվացրել են գործունեությունը, ներկայացվում են որոշակի առաջարկներ: Բոլոր առաջարկները մենք ուսումնասիրում եւ քննարկում ենք», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Ադրբեջանի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Իլհամ Ալիեւը:

Նախագահ Ալիեւը շեշտել է, թե Ադրբեջանի դիրքորոշումը անփոփոխ է՝ «հիմնախնդիրը կարող է լուծվել միայն միջազգային նորմերի հիման վրա». - «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը բանակցությունների թեմա չէ»:

Իլհամ Ալիեւը նաեւ նշել է, թե «Պրահայի գործընթացի ամրապնդումը դրական փաստ է, եւ խնդրով զբաղվող կառույցները արդեն ներկայացնում են այն որպես հիմնական ուղղություն»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG