Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիան հերքում է թռչնագրիպի մասին լուրերը


Կենդանիների համաճարակների միջազգային բյուրոն եւ Թուրքիայի գյուղատնտեսության նախարարությունը Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարությանը կից պետական անասնաբուժական ծառայությանը ծանուցագիր է ուղարկել՝ Ադրբեջանի հետ Թուրքիայի սահմանային շրջաններում թռչնագրիպի առկայության մասին բացատրությամբ:

«Թրենդ» գործակալության փոխանցմամբ, ծանուցագրում նշվում է, որ նշված շրջաններում թռռչունների սատկելու պատճառը թունավորում է, ոչ թե թռչնագրիպը:

Թուրքիայի իշխանությունները կարանտին էին հայտարարել Թուրքիայի՝ Հայաստանին եւ Ադրբեջանին սահմանակից Իգդիրի նահանգի Արալիք քաղաքում, որտեղ 1500 սատկած ճտերի մոտ թռչնագրիպի վիրուս է հայտնաբերվել:

Ըստ «Անատոլիա» գործակալության, կարանտինը ներառում է 10 կիլոմետր շառավղով գոտի: Կառավարությունը վնասազերծող նյութեր եւ հատուկ սարքավորում է ուղարկել Արալիք:

Թուրքիայի գյուղատնտեսության նախարարությունը հայտնել էր, թե հատուկ ծանուցագրեր կուղարկվեն հարեւան երկրների՝ Հայաստանի, Իրանի եւ Ադրբեջանի համապատասխան գերատեսչություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG