Մատչելիության հղումներ

Գաֆեսճյան ընտանիքը՝ վրացական բանկի սեփականատեր


Հայազգի մեծահարուստ Գաֆեսճյանների ընտանիքին պատկանող «Կասկադ Բանկ»-ը ձեռք է բերել վրացական «Էմպորիկի Բանկ»-ը:

«Կասկադ քապիտալ հոլդինգս» ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ բանկը կվերանվանվի «Կասկադ Բանկ (Վրաստան)» եւ կգործի որպես Վրաստանում եւ Հարավային Կովկասում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համապարփակ ծառայություններ մատուցող բանկ:

«Այս գործարքի արդյունքում «Կասկադ Բանկ»-ն էլ ավելի կուժեղացնի իր դիրքերը Վրաստանի եւ Հայաստանի ֆինանսական շուկաներում եւ ակտիվորեն կխթանի տարածաշրջանային եւ միջազգային ընկերություններին առնչվող միջպետական ֆինանսական որոշումների ընդունումը», - նշել է «Կասկադ Բանկ»-ի գլխավոր տնօրեն Լեւոն Լեւոնյանը:

«Կասկադ քապիտալ հոլդինգս» ՓԲԸ-ն ստեղծվել է 2004 թվականին Հայաստանում՝ Միացյալ Նահանգներում հիմնադրված «Գաֆեսճեան ընտանիք հիմնադրամ»-ի կողմից:

«Կասկադ քապիտալ հոլդինգս»-ը ստանում է տեխնիկական աջակցություն Միացյալ Նահանգների Զարգացման գործակալությունից, ինչպես նաեւ օժանդակություն ԱՄՆ պետական այլ գործակալություններից, ներառյալ Զարգացման վարկավորման վարչությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG