Մատչելիության հղումներ

Սահակաշվիլի. - «Ռուսաստանի ճնշմանը դիմակայելու համար պետք է ունենալ զարգացած տնտեսություն»


Վրաստանի գործարարների հետ չորեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե Ռուսաստանի ճնշմանը դիմակայելու համար Վրաստանը պետք է ունենա զարգացած տնտեսություն:

«Այդ ճնշումը ունի նաեւ դրական կողմեր՝ նման ճնշումը եվրոպական պետությունների վերածեց Բալթյան երկրները», - ըստ «Կովկասպրես»-ի, հայտարարել է Միխեիլ Սահակաշվիլին:

Նրա խոսքերով, Ռուսաստանի ճնշման ամենաուժեղ լծակները բնական գազի սակագների բարձրացում էր ու Վրաստանից մրգի ներկրման արգելքը: Սահակաշվիլու կարծիքով, նման իրավիճակում Վրաստանը պետք է փնտրի նոր շուկաներ, ինչպես դա արեց «Բորժոմի» հանքային ջուրն արտահանող ընկերությունը:

«Ներկայում հանքային ջուրը վաճառվում է ամբողջ աշխարհում: Նույնը կարելի է անել վրացական գինիների համար», - ասել է Սահակաշվիլին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG