Մատչելիության հղումներ

logo-print

Վրաստանի կրթության նախարարությունում կաշխատեն հայոց լեզվի մասնագետներ


Վրաստանի կրթության եւ գիտության նախարարությունը դեկտեմբերի 28-ին հայտարարել է Ջավախքի հանրակրթական դպրոցներում հայոց լեզվի ուսուցման համար երկու փորձագետի եւ ուսուցողական գծով գլխավոր խորհրդատուի մրցույթ:

«Ռեգնում» գործակալությանը նախարարության մամլո ծառայությունից հայտնել են, թե մրցույթը հայտարարվել է ԵԱՀԿ աջակցությամբ իրականացվող «Սամցխե-Ջավախքի դպրոցներում հայոց լեզվի ուսուցման աջակցություն» ծրագրի շրջանակներում:

Ծրագիրը նախատեսում է հայերեն լեզվով դպրոցական առարկաների ուսումնական պլանի եւ մեթոդաբանական ձեռնարկի ստեղծում: Մրցութային հիմունքով ընտրված մասնագետների հետ Վրաստանի կրթության եւ գիտության նախարարությունը մեկ տարով պայմանագիր է կնքելու: Հաղթողները ստանալու են 220 լարի (124 դոլար) աշխատավարձ եւ աշխատելու են Թբիլիսիում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG