Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանը վավերացրել է Հայաստանի հետ 2 պայմանագիր


Վրաստանի խորհրդարանը չորեքշաբթի երեկոյան վավերացրել է Հայաստանի հետ կնքած պայմանագիրը Վրաստանի պետական պարտքի վերակառուցման մասին:

«Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ, Հայաստանին էլեկտրաէներգիայի դիմաց Վրաստանի 11 միլիոն լարի (շուրջ 6,1 միլիոն դոլար) պարտքը մարելու ժամկետը, ըստ պայմանագրի, երկարացվում է մինչեւ 2025 թվականը, իսկ տոկոսադրույքը 4-ից իջեցվում է 3-ի:

Վրաստանի խորհրդարանը վավերացրել է Հայաստանի հետ եւս մեկ պայմանագիր՝ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ 1997 թվականի մայիսին ստորագրված Տրանսպորտային ծառայությունների լրացված համաձայնագիրը:

Լրացումները ենթադրում են Հայաստանից դեպի Վրաստան եւ հակառակ ուղղությամբ երթեւեկող տրանսպորտային միջոցների ազատում բոլոր տեսակի մաքսավճարներից՝ բացառությամբ դեպքերի, երբ տրանսպորտային միջոցները օգտվում են վճարովի մայրուղիներից, թունելներից կամ ենթակառուցվածքներից, կամ էլ դրանց բեռնվածությունը գերազանցում է ֆիքսված սահմանափակումը:

Հայաստանի խորհրդարանը դեռեւս այս լրացումները չի ընդունել, քանի որ, ըստ լրացուցիչ համաձայնության, առաջինը դրանք պետք է հաստատի Վրաստանի խորհրդարանը:

Առայժմ Վրաստանի սահմանը հատող տրանսպորտային միջոցների վարորդները վճարում են 38 լարի (մոտ 20 դոլար):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG