Մատչելիության հղումներ

«Ռուս նավաստիները պետք է փոխհատուցում ստանան»


ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով մեծ դերակատարություն է ունեցել նիգերական բանտից ռուսաստանցի 12 նավաստիներին ազատ արձակելու գործում, հայտարարել է, որ նավաստիները պետք է փոխհատուցում ստանան բանտում անցկացրած ժամանակի համար:

«Ավելի քան երկու տարի նավաստիները աշխատավարձ չեն ստացել: Անհրաժեշտ է, որպեսզի հունական ընկերությունը փոխհատուցի այդ գումարները», - ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, հայտարարել է Արա Աբրահամյանը:

«Նավաստիների ազատման գործում հսկայական դեր է խաղացել Վլադիմիր Պուտինը՝ նավաստիների արագացված ազատման հարցը բարձրացնելով Նիգերիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ: Սա Ռուսաստանի դիվանագիտության հաղթանակն է: Մենք բոլորս միասին էինք աշխատում, սա թիմային աշխատանք էր», - հայտարարել է Արա Աբրահամյանը:

«Աֆրիքեն փրայդ» տանկերի անձնակազմի 12 անդամները, ովքեր ձերբակալվել էին 2003 թվականի հոկտեմբերին՝ ապօրինի նավթ տեղափոխելու մեղադրանքով, երեքշաբթի օրը Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայից ուղեւորվել էին Լոնդոն, որտեղից չորեքշաբթի վաղ առավոտյան ժամանել են Մոսկվա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG