Մատչելիության հղումներ

Առայժմ չի հաջողվում վերականգնել երթեւեկությունը Ռազմավիրական ճանապարհով


Առատ ձյան եւ ձնասողքի վտանգի պատճառով չորրորդ օրն է, ինչ փակ է Ռազմավիրական ճանապարհի 18 կիլոմետրանոց հատվածը Վրաստանի Կազբեգի շրջանում:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից հայտնել են, որ առայժմ Ռամզավիրական ճանապարհով երթեւեկությունը վերականգնելու հնարավորություն չկա: Կազբեգի շրջանի Կոբի գյուղի մոտակայնքում, որտեղ ձյան շերտի խորությունը 2-2,5 մետր է, կուտակվել են շուրջ 200 ավտոմեքենաներ եւ ավելի քան 300 ուղեւորներ՝ այդ թվում Ռուսաստանից Հայաստան վերադարձող չորս ավտոբուսների ուղեւորները:

Շրջանի իշխանությունները անվճար սնունդ են մատակարարում նրանց:

«Մեր ֆինանսական հնարավորությունները սահմանափակ են, սակայն փորձում ենք հնարավորինս օգնել մարդկանց, ովքեր չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի Թբիլիսի եւ Երեւան», - ասել է շրջանի վարչակազմի ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG