Մատչելիության հղումներ

Երեքշաբթի օրը Իրաքից մեկնել է 8 միավոր զրահատեխնիկայից եւ 44 ուկրաինացի խաղաղապահներից բաղկացած վերջին շարասյունը:

Իրաքից ուկրաինական խաղաղապահների դուրսբերման մասին որոշումը կայացրել էր այս տարվա հունվարին դեռեւս նախկին նախագահ Լեոնիդ Կուչման: Օգոստոսին Իրաքից դուրս էին բերվել 1600 ուկրաինացի խաղաղապահների գրեթե կեսը, իսկ մնացածը կենտրոնացել էին Իրաքի հարավում գտնվող Էլ-Կուտ քաղաքում:

Իսկ Լեհաստանի խաղաղապահների զորախումբը, որի կազմում են ծառայում նաեւ հայ խաղաղապահները, Իրաքում մնալու է եւս մեկ տարի: Լեհաստանի կառավարությանը նման խնդրանքով դիմել են Իրաքի իշխանությունները: Լեհական անձնակազմի թիվը 1500-ից կրճատվելու է 900-ի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG