Մատչելիության հղումներ

Պետական մեղադրողը պահանջել է ցմահ բանտարկության դատապարտել Վլադիմիր Հարությունյանին


Մայիսի 10-ին Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշի եւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու դեմ մահափորձ իրականացնելու մեջ մեղադրվող Վրաստանի քաղաքացի Վլադիմիր Հարությունյանի դատական գործով երեքշաբթի օրը կայացած նիստում պետական մեղադրող Անզոր Խվադագիանին պահանջել է Հարությունյանին դատապարտել ցմահ բանտարկության:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նիստից հետո Խվադագիանին հայտարարել է, որ Հարությունյանին ներկայացված մեղադրանքները՝ ահաբեկչական գործողության փորձ Վրաստանի եւ այլ պետության ղեկավարի դեմ, ինչպես նաեւ Վրաստանի իրավապահ մարմինների աշխատակցի դիտավորյալ սպանություն, որակվեն են որպես «առավել ծանր հանցագործություններ»:

Պետական մեղադրողը տեղեկացրել է, որ Վլադիմիր Հարությունյանին ներկայացվել է նաեւ զենք, պայթուցիկ եւ թունավոր նյութեր հափշտակելու եւ պահելու, կեղծ փաստաթղթեր պատրաստելու եւ օգտագործելու մեղադրանք:

Շաբաթասկզբին հրապարակվել էր Հարությունյանի դատական գործով բժշկական փորձաքննության արդյունքը, ըստ որի Հարությունյանը մեղսունակ է ճանաչվել: Նրա դատապաշտպան Լիզա Ջափարիձեն հայտնել էր, թե Հարությունյանը ճանաչվել է մեղսունակ, սակայն «մեծամոլության սինդրոմի» հակում ունի:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG