Մատչելիության հղումներ

Տոնածառ՝ «տոնական» գներով


Թեեւ բնապահպանական խնդիրներից ելնելով, Հայաստանում եղեւնիների եւ սոճիների հատումն արգելված է, այնուամենայնիվ, մայրաքաղաքի փողոցներում բնական եղեւնիներ վաճառվում են: Դրանք հիմնականում բերվում են Գերմանիայից կամ Ռուսաստանից:

Բաղրամյան փողոցի մի քանի կետերից կարելի է ամենատարբեր չափերի եւ գների սոճիներ ձեռք բերել: 2 մետրանոց սոճու գինը մոտ 30 000 դրամ է, իսկ 3 մետրանոցինը՝ մինչեւ 60 000: Մինչեւ 10 000 դրամ գնով կարելի է ձեռք բերել, ժողովրդի լեզվով ասած, «ցանցառ» ճյուղերով սոճի հիշեցնող ծառ:

Կարելի է գնել նաեւ եղեւնու առանձին ճյուղեր: Դրանց գինը տատանվում է 2 հազարից 5 հազար դրամի սահմաններում՝ ելնելով կոների քանակից եւ ճյուղի չափից:

Սոճիների եւ եղեւնիների վաճառքով զբաղվողները պնդում են, որ ծառերը չվաճառվելու դեպքում դրանք պարզապես վերադարձվելու են մատակարարներին, այնպես որ անգամ դեկտեմբերի 31-֊ին «ջրի գնով» եղեւնի ձեռք բերելն անհնար կլինի:

«Ճիշտն ասած, գնորդի պակաս էլ չի զգացվում», - փաստում են նրանք:

Շատերը փորձում են բնական եղեւնու պակասը արհեստականով լրացնել: Գները թերեւս այդքան էլ չեն տարբերվում: Արհեստականը, սակայն, կարող է ծառայել ոչ թե 15-20 օր, այլ անգամ տասնյակ տարիներ:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG