Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի նավաստիները մեկնել են Նիգերիայից


Նիգերիական բանտից ազատ արձակված ռուսաստանցի 12 նավաստիները երեքշաբթի օրը Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայից ուղեւորվել են Լոնդոն, որտեղից չորեքշաբթի վաղ առավոտյան մեկնելու են Մոսկվա:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նավաստիները «Աֆրիքեն փրայդ» տանկերի անձնակազմի անդամներն են, ովքեր ձերբակալվել էին 2003 թվականի հոկտեմբերին՝ ապօրինի նավթ տեղափոխելու մեղադրանքով: Այս տարվա սեպտեմբերին նավաստիները ազատ էին արձակվել գրավի դիմաց եւ բնակվում էին Նիգերիայի Լագոս քաղաքում գտնվող Ռուսաստանի առեւտրային ներկայացուցչության շենքում:

Նավաստիների ազատման գործում կարեւոր դեր էր խաղացել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG