Մատչելիության հղումներ

Նոր նշանակումներ արտգործախարարության համակարգում


Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի հաղորդմամբ, նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեկտեմբերի 24-ի հրամանագրերով Աշոտ Հովակիմյանն ազատվել է Լեհաստանի Հանրապետությունում, իսկ Ջիվան Թաբիբյանը` Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից:

Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել Աշոտ Հովակիմյանը (նստավայրը` Վիեննա), իսկ Լեհաստանի Հանրապետությունում` Աշոտ Գալոյանը (նստավայրը` Վարշավա):

Գալոյանը մինչեւ նոր նշանակումը Հայաստանի արտգործնախարարության խորհրդականներից էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG