Մատչելիության հղումներ

Հարությունյանը մեղսունակ է ճանաչվել


Թբիլիսիի քաղաքային դատարանը երկուշաբթի հրապարակվել է մայիսի 10-ին Միացյալ Նահանգների նախագահ Բուշի եւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու դեմ մահափորձ իրականացնելու մեջ մեղադրվող Վրաստանի քաղաքացի Վլադիմիր Հարությունյանի դատական գործով բժշկական փորձաքննության արդյունքները, ըստ որի Հարությունյանը մեղսունակ է ճանաչվել:

«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, դատապաշտպան Լիզա Ջափարիձեն հայտնել է, թե Հարությունյանը ճանաչվել է մեղսունակ, սակայն «մեծամոլության սինդրոմի» հակում ունի:

Ավելի վաղ վրացական իշխանությունները տեղական հեռուստաընկերություններին տրամադրել էին մի տեսաերիզ, որում Հարությունյանը խոստովանում է, թե հենց ինքն է նռնակը նետել նախագահներ Բուշի եւ Սահակաշվիլլի ուղղղությամբ:

Հարությունյանը ձերբակալվել է հուլիսի 21-ին Թբիլիսիի արվարձաններից մեկում: Ձերբակալության ընթացքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ զոհվել էր Վրաստանի իրավապահ մարմինների մեկ աշխատակից:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG