Մատչելիության հղումներ

logo-print

Միխեիլ Սահակաշվիլին ճանաչվել է Վրաստանի «ամենահեղինակավոր մարդը»


Վրացական «Քվիլիս պալիտրա» թերթի անցկացրած հարցումների արդյունքներով, երկրում «ամենահեղինակավոր մարդն» է ճանաչվել նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, որին ձայն են տվել հարցվածների 86,6 տոկոսը:

Հարցման արդյունքներով, Վրաստանում ամենահեղինակավոր մարդկանց թվում են նաեւ գործարար Բադրի Պատարկացիշվիլին (43,2 տոկոս) եւ խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն (37,6 տոկոս): Նրանց հետեւում են Վրաստանի պաշտպանության եւ ներքին գործերի նախարարներ Իրակլի Օքրուաշվիլին եւ Վանո Մերաբիշվիլին՝ համապատասխանաբար 35,4 եւ 24,3 տոկոսով:

Հետաքրքիր է, որ հարցվածների համարյա 1 տոկոսը Վրաստանի ամենահեղինակավար մարդ է համարում Ջորջ Սորոսին, իսկ 2,5 տոկոսը դեռ հավատում են երկրի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի ամենազորությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG