Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի խոսնակը տարակուսում է գազի սակագնի բարձրացման կապակցությամբ


Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ, իշխող կոալիցիային մաս կազմող «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը ուրբաթ օրը հույս հայտնեց, որ Ռուսաստանից ներկրվող գազի թանկացման շուրջ ընթացող բանակցությունները կհանգեցնեն Հայաստանի համար դրական արդյունքի:

Այլապես, խորհրդարանի խոսնակի կարծիքով՝ դժվար է լինելու մեր ժողովրդին բացատրել, թե «ինչ ասել է եղբայրություն»:

«Շատ դժվար է լինելու պատասխանել մեր այն հայրենակիցրների հարցերին, թե ինչպես եք բացատրելու հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը, եթե տեղի են ունենում նման գազի գնի թանկացումներ», - ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արթուր Բաղդասարյանը: - «Այլ հարցեր էլ կարող են լինել. իսկ ինչո՞ւ, օրինակ, ռազմական բազաների տեղակայման դիմաց Ռուսաստանից գումար չի ակնկալվում»:

Ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը հայտարարել է, որ ԱՊՀ երկրներ արտահանվող գազի սակագները հավասարեցվելու են եվրոպական սակագներին: Ըստ այդմ՝ Հայաստան մատակարարվող գազի սակագինը կարող է 1000 խորանարդ մետրի դիմաց 56 դոլարից հասնել 110 դոլարի:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG