Մատչելիության հղումներ

Էլմար Մամեդյարով. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ առայժմ ոչ մի փաստաթուղթ չկա»


«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ առայժմ ոչ մի փաստաթուղթ չկա», - հինգշաբթի երեկոյան լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ հայտնելով իր վերաբերմունքը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովի հայտարարությանը:

Ադրբեջանական day.az-ի փոխանցմամբ, Մամեդյարովը համաձայն չէ, որ նման մի փաստաթուղթ պատրաստ կլինի մինչ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հունվարին կայանալիք հանդիպումը:

«Նման փաստաթուղթ գոյություն չունի: Սակայն կան որոշ սկզբունքային հարցեր, որոնք անհրաժեշտ է քննարկել», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:

«Մի փոքր համբերություն է հարկավոր: Եթե մենք համաձայնության հասնենք սկզբունքային հարցերի շուրջ, ապա կարող է ինչ-որ բան ստացվել: Սակայն առայժմ վաղ է խոսել այդ մասին», - նշել է Էլմար Մամեդյարովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG