Մատչելիության հղումներ

logo-print

Գրոհում են 30-ականները


«Տարբեր միջոցառումների ժամանակ նկատում էինք, որ հավաքվում են նաեւ հնաոճ մեքենաներ, ընդ որում այդ մեքենաների թիվն անընդհատ աճում էր: Որոշեցինք ավտոմոբիլային ֆեդերացիային կից ակումբ հիմնել», - նշում է Պետրոսյանը:

Շուրջ 5 տարի է, ինչ ակումբը գործում է: Այս տարիների ընթացքում անդամների թիվը կտրուկ աճել է եւ արդեն գերազանցում է 80-ը:

Հնաոճ մեքենաները մեծ հեղինակություն են վայելում հատկապես տոնական օրերի ժամանակ: Իսկ ակումբի անդամներն անհամբեր սպասում են հատկապես սեպտեմբերի 21-ին եւ մայիսի 9-ին:

Հնաոճ մեքենաները կարող են նպաստել Ժորա Պետրոսյանի կինոկարիերայի մեկնարկին: Դժվար թե առանց, ասենք, 1936 թվականի արտադրության «Մերսեդեսի» նա հնարավորություն ունենար նկարահանվել մի շարք ֆիլմերում:

Այս մեքենաները ոչ միայն գումար աշխատելու միջոց են, այլեւ ապրելակերպ: ժորա Պետրոսյանի ավտոտնակում ավելի քան 10 նման մեքենա կա: Դրանցից մի քանիսը անձամբ է հավաքել, մնացածն էլ ձեռք է բերել, մեղմ ասած, վատ վիճակում եւ «մի լավ ձեւափոխել»:

«36 թվականի «Մերսեդեսը» ոչ մի դեպքում չեմ փոխի ժամանակից գերհզոր մեքենայի հետ», - ասում է նա:

«Մեքենան ոչ թե ճոխության պարագա է, այլ փոխադրամիջոց» կարգախոսը այս դեպքում կհնչեր մոտավորապես այսպես՝ «Նոր մեքենան փոխադրամիջոց է, իսկ հնաոճը՝ բարձր ճաշակի եւ ուրախ տրամադրության գրավական»:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG