Մատչելիության հղումներ

Մամեդյարով. «Խաղաղապահների տեղակայման հնարավորությանը վերաբերող որոշումը կկայացվի 2006 թվականի հունվարին»


Ինչպես հաղոդում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը, արտգործնախախար Էլմար Մամեդյարովը, այսօր անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման խնդրին, նշել է. - «ԵԱՀԿ պլանավորման խումբը կայցելի գրավյալ ադրբեջանական տարածքները 2006 հունվարին, եւ դրանից հետո որոշում կկայացնի հայ-ադրբեջանական հակամարտության գոտում խաղաղապահ գործողություն իրականացնելու հնարավորության վերաբերյալ»:

Մամեդյարովը հիշեցրել է, որ խումբն արդեն այցելել է Ադրբեջան եւ Հայաստան: Խմբի այցելության փաստն ինքնին Մամեդյարովը գնահատել է որպես «քայլ առաջ»:Նախարարը չի մեկնաբանել պնդումները, թե կողմերն արդեն համաձայնություն են կայացրել խաղաղապահ ուժերի տեղակայման առթիվ՝ նշելով միայն, որ այդ հարցը բանակցությունների ընթացքում քննարկվող 9 տարրերից մեկն է: Նա նաեւ հերքել է պնդումները, թե աշխատանքները խաղաղ համաձայնագրի տեքստի վրա արդեն մեկնարկել են:

Երկու օր առաջ, մինչդեռ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը ասել էր, թե կողմերը խաղաղապահների տեղակայման առթիվ համաձայնություն կայացրել են: Ռուս դիվանագետն անգամ նշել էր տեղակայվելիք խաղաղապահ ուժերի թիվը` մոտ 10 հազար մարդ՝ հավելելով, թե խաղաղապահների տեղակայման համար կպահանջվի 3-4 ամիս:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG