Մատչելիության հղումներ

Հայաստանը կշարունակի վարել կոմպլեմենտար քաղաքականություն


Բրիտանական հեղինակավոր «Էկոնոմիստ» հանդեսի հետազոտական խումբը կանխատեսում է, որ Հայաստանը հաջորդ 2 տարվա ընթացքում շարունակելու է կոմպլեմենտարության քաղաքականությունը՝ ձգտելով պահպանել հավասարակշռությունը Միացյալ Նահանգների, Եվրամիության, Ռուսաստանի եւ Իրանի հետ իր հարաբերություններում:

«Էկոնոմիստ»-ի վերլուծաբանները ենթադրում են, որ ղարաբաղյան բանակցային գործընթացում առաջընթաց է արձանագրվել՝ երկու կողմերին ընդունելի կարգավորման հասնելու համար:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենահավանական տարբերակը, ըստ վերլուծաբանների, փուլափաթեթայինն է, ըստ որի՝ Հայաստանը կվերադարձնի Ադրբեջանին 7 գրավյալ տարածքներից 6-ը, այնուհետեւ՝ 10-15 տարվա ընթացքում կանցկացվի հանրաքվե Ղարաբաղում՝ կարգավիճակի հարցը լուծելու համար:

«Էկոնոմիստ»-ի հետազոտական խումբը նաեւ կանխատեսում է, որ «հակամարտության գոտում կտեղակայվեն միջազգային խաղաղապահ ուժեր, որոնք չեն լինի ԵԱՀԿ Մինսկի խումբը նախագահող երկրներից»:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG