Մատչելիության հղումներ

Եվրամիությունը առեւտրի արտոնյալ պայմաններ է սահմանել Վրաստանի եւ Մոլդովայի համար


Եվրամիությունը իր առեւտրային գործընկերների ցուցակում է ընդգրկել 15 երկիր, որոնք ներկրվող ապրանքների վճարման ժամանակ օգտվում են արտոնյալ կամ զրոյական մաքսային տուրքերից: Արտոնյալ այս համակարգի անդամ են դարձել Վրաստանը, Մոլդովան, Մոնղոլիան, Շրի Լանկան եւ լատինամերիկյան 11 պետություններ:

«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, Եվրամիության առեւտրի հարցերով հանձնակատար Պիտեր Մենդելսոնը նշել է, թե որոշումը «զարգացող երկրներին օգնելու եւ կայուն զարգացմանը աջակցելու՝ Եվրամիության ջանքերի հերթական վկայությունն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG