Մատչելիության հղումներ

Ալլահշուքյուր Փաշազադե. «Շատ լավ է, որ հայերը Ղուրան են կարդում»


«Շատ լավ է, որ հայերը Ղուրան են կարդում, հնարավոր է, դրանից հետո նրանք խելոքանան», - Բաքվում հայտարարել է Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն:

Ադրբեջանական day.az-ի փոխանցմաբ, Կովկասի մահմեդականների հոգեւոր վարչության ղեկավարի պաշտոնավարման 25-ամյակի կապակցությամբ կայացած հանդիսավոր միջոցառման ժամանակ Փաշազադեն ասել է, թե «Ղուրանը այնպիսի սրբազան գիրք է, որը կարելի է կարդալ եւ ուսումնասիրել աշխարհի բոլոր լեզուներով»:

Ղուրանի թարգմանիչ Էդուարդ Հախվերդյանը անցած շաբաթավերջին «Ռեգնում» գործակալությանը հայտնել էր, թե 2006 թվականի մարտին Հայաստանում կհրատարակվի Ղուրանի ամփոփ տարբերակը հայերեն լեզվով: Գիրքը կթարգմանվի պարսկերենից: Թարգմանվել են բոլոր 114 սուրահները եւ Ղուրանի որոշ մեկնաբանություններ:

Գիրքը կհրատարակվի Հայաստանում Իրանի դեսպանատան մշակութային կենտրոնի աջակցությամբ: Վերջին անգամ Ղուրանը ամփոփ տեսքով հայերեն է թարգմանվել 1912 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG