Մատչելիության հղումներ

Հայկական գովազդի խրթին լեզուն


«Հայոց լեզվի աղավաղումներ, իրոք, կան մեր եթերում», - համաձայնում է նույն բուհի դասախոս, գովազդի փորձագետ Անուշ Մարտիրոսյանը: Սակայն նրա կարծիքով, գովազդն ուղղված է որոշակի խմբի եւ հետեւաբար գովազդ պատվիրողը, հաշվի առնելով այդ հանգամանքը, կիրառում է սպառող խմբին բնորոշ արտահայտություններ:

«Գովազդի մասին» օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է, որ «Հայաստանի Հանրապետության գովազդի լեզուն հայերենն է»: Սակայն դժվար թե, ասենք, հանրահայտ «Play city»-ի գովազդում օգտագործվող բայական ձեւերը հնարավոր լինի տեղավորել հայոց լեզվի քերականության սահմաններում: Ու մինչ դպրոցում մայրենիի ուսուցիչները փորձում են բացատրել բայի խոնարհումը, տանը աշակերտն անգիր է անում գովազդ պատրաստողների կողմից խոնարհված, բայց լեզվում գոյություն չունեցող բայեր, ինչպիսիք են «կանգնցցված», «չի տեսնցցվում» եւ այլ բառերը:

«Գովազդն ունի տնտեսական, սոցիալական ազդեցություն, ինչպես նաեւ կրթական եւ ճաշակի ձեւավորման ֆունկցիա եւ այդ բոլորը միաժամանակ են գործում», - ասում է փորձագետը: - «Հետեւաբար գովազդի պատվիրատուն այնպիսի արտահայտություններ է ներառում հոլովակում, որոնք շատ կարճ ժամկետում իր գովազդը կդարձնեն նաեւ սպառողինը: Մեր իրավական եւ օրենսդրական դաշտն այս ոլորտում կարգավորված չէ. սահմանված տուգանքի չափերը ծիծաղելի են եւ չեն կարող վախեցնել ո’չ գովազդատուին, ո’չ էլ գովազդ արտադրողին»:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG