Մատչելիության հղումներ

Տարածված այն կարծիքը, թե հայերը հեռու են չմշկասահքից կամ դժվար են սովորում չմուշկներով սահել, հերքում են հենց իրենք` սահադաշտում սահողները: Սահադաշտը բացելիս մտավախություն ուներ նաեւ Մարինա Բարսեղյանը. - «Սկզբում մտածում էինք, որ դժվար կսովորեն, շատ կընկնեն, բայց հիմա նույնիսկ մարզիչների կարիքը չի զգացվում»:

Մարինա Բարսեղյանն ասում է, որ չմուշկների վրա հավասարակշռությունը պահել եւ սահել սովորելու համար երկու օրն էլ բավական է:

Մարզիչ Ալինա Բադալյանն ասում է, որ հայ երիտասարդներն շատ արագ են սովորում: Արդեն կես ժամում առաջին անգամ սահադաշտ մտածները կարողանում են իրենց պահել չմուշկների վրա, իսկ մի ժամից արդեն հաճույքով սահում են:

Իհարկե առանց ընկնելու չի լինում: Հենց դրա համար սահադաշտի կողքին գործում է բուժկետ: Մարինա Բարսեղյանի վկայությամբ, օրական իրենց դիմում է շուրջ երեք տասնյակ սահող: Ոտքը կամ ձեռքը կոտրելու դեպքեր, բարեբախտաբար, դեռ չեն գրանցվել:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG