Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետը մեկնել է կարճատեւ արձակուրդ


Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը այսօր մեկնել է կարճատեւ արձակուրդ: Այդ ընթացքում նա կմեկնի Ֆրանսիա՝ առողջության հետ կապված ընթացիկ հետազոտություն անցնելու նպատակով: Անդրանիկ Մարգարյանը արձակուրդից կվերադառնա դեկտեմբերի 26-ին:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ, վարչապետի «որոշ պարտականություններ ժամանակավորապես դրվել են Հայաստանի տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG