Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ձերբակալված հային տեղափոխել են հոգեբուժարան


Բաքվի «Էխո» թերթի փոխանցմամբ, ավարտվել է Ադրբեջան մուտք գործած Հայաստանի քաղաքացի Ալբերտ Աբրահամյանի գործով նախաքննությունը: Աբրահամյանը ճանաչվել է հոգեկան հիվանդ եւ տեղափոխվել հոգեբուժարան:

Ալբերտ Աբրահամյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի Գուսարի շրջանում: Նախաքննության ընթացքում պարզվել էր, որ ղարաբաղյան հակամարտությունից առաջ Ադրբեջանում բնակվող Աբրահամյանը մի քանի տարի բուժվել է հոգեկան խանգարումներից:

Ադրբեջանի դատախազությունից «Էխո»-ին հայտնել են, որ բուժումից հետո Ադբրահամյանը Կարմիր խաչի միջազգային կազմակերպության օգնությամբ կտեղափոխվի Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG