Մատչելիության հղումներ

Եվրամիությունը ծրագրում է «գրին քարտ»-ի ներմուծում


Աշխատուժի ներգրավման նպատակով Եվրահանձնաժողովը մշակել է նոր ռազմավարություն եւ կանոններ: Եվրամիության իրավաբանական հարցերով հանձնակատար Ֆրանկո Ֆրատինին հայտարարել է, որ Եվրամիությունում ներդրվելու է ամերիկյան «գրին քարտեր»-ի նման համակարգ, որը թույլ կտա արտասահմանցի մասնագետներին տրամադրել աշխատանքի իրավունքով վիզա եւ բնակության իրավունք:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լավատեղյալ աղբյուրները հայտնում են, որ համապատասխան նախագիծը Եվրամիության անդամ պետությունների ներկայացուցիչներին է ներկայացվելու չորեքշաբթի օրը: Ըստ աղբյուրների, ներկայումս բնակչության ծերացման վտանգի առջեւ հայտնված Եվրոպայում շահագրգռված են արտասահմանցի տարբեր մասնագետների, առաջին հերթին՝ բժիշկների, ինժեներների ու գիտաշխատողների ներգրավմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG