Մատչելիության հղումներ

Թուրքմենստանի առաջնորդ Սափարմուրադ Նիյազովը, նույն ինքը՝ Թուրքմենբաշին իր կառավարության նախարարներին կարգադրել է... վեց ամսում անգլերեն սովորել:

«Պարտադիր կարգով սովորեք անգլերեն: Դուք պետք է առանց թարգմանիչների բանակցեք արտասահմանյան ընկերությունների հետ», - ասել է Թուրքմենբաշին նավթագազային արդյունաբերության համալիրի ղեկավարների հետ հանդիպման ընթացքում:

«Ամենաուշը վեց ամիս անց դու պետք է անգլերեն իմանաս», - ասել է Թուրքմենբաշին նավթագազային եւ հանքային ռեսուրսների նորանշանակ նախարար Ղուրբանմուրադ Ատաեւին: - «Ուզում ես վճարովի սովորիր, ուզում ես՝ ինքնուրույն, կամ գիշերները տանը սովորիր, ինչպես կուզես՝ սովորիր, միայն թե իմանաս լեզուն: Եթե դա չկարողանաս անել՝ նախարար չես լինի: Ես դա բոլոր ղեկավարներից եմ պահանջելու»:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Ատաեւին նախարար նշանակելու հրամանագրում ասվում է, որ նա այդ պաշտոնն է ստանձնում «վեց ամիս փորձնական ժամկետով. ծառայողական պարտականությունները չկատարելու դեպքում նա կազատվի պաշտոնից եւ այլ աշխատանք նրան չի տրամադրվի»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG