Մատչելիության հղումներ

Այսօր Սոչիում հանդիպել են Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռոբերտ Քոչարյանը: Առանձնազրույցից հետո նրանց են միացել երկու երկրների արտգործնախարարները, ինչպես նաեւ «Գազպրոմ» եւ «ՌԱՕ ԵԷՍ» ռուսաստանյան ընկերությունների նախագահները, Հայաստանի էներգետիկայի նախարարը եւ «Հայռուսգազարդ» ընկերության ղեկավարը:

Ենթադրվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ռուսաստանյան գազի սակագների բարձրացման հետ կապված հարցեր: Ռուսաստանը մտադիր է հաջորդ տարվանից Հայաստանին վաճառվող գազի սակագինը 56 դոլարից հասցնել 110 դոլարի 1000 խորանարդ մետրի դիմաց:

ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-֊ի վկայությամբ, Պուտինն ասել է, թե «երկու երկրների հարաբերությունները ինտենսիվ են զարգանում»: Նա ավելացրել է, որ շուտով Քոչարյանը կայցելի Մոսկվա, որտեղ կմասնակցի Ռուսաստանում Հայաստանի տարվա բացման արարողությանը»:

Հայաստանի նախագահը հույս է հայտնել, որ «այս տարվա ձեռքբերումները թույլ կտան հաջորդ տարի էլ նույն տեմպերով զարգացնել համագործակցությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG