Մատչելիության հղումներ

Արոնյանը կրկին ոչ ոքի խաղաց


Խանտի-Մանսիյսկում շարունակվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ երկրորդ հանդիպումը նույնպես խաղաղ ելք ունեցավ:

Հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, ով հանդես էր գալիս սպիտակներով, խաղավերջում մեկ զինվորի առավելություն ուներ, սակայն 2001 թվականի ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի չեմպիոն ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովը մի քանի հստակ քայլեր կատարելուց հետո կարողացավ խաղը փրկել եւ խուսափել պարտությունից:

Աշխարհի չեմպիոնը կորոշվի վաղը՝ այսպես կոչված «թայբրեյք» հանդիպումներից հետո:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG