Մատչելիության հղումներ

Իգոր Լեւիտին. «Այժմ մոտեցել ենք աբխազական երկաթուղու տեխնիկական վերականգնումը սկսելուն»


Ռուսաստանի տրասպորտի նախարար Իգոր Լեւիտինը ուրբաթ օրը հայտարարել է, թե Ռուսաստանը եւ Վրաստանը մոտ են նրան, որ արդեն այսօր «հաստատեն աբխազական երկաթուղու վերականգնումը սկսելու պատրաստակամությունը»:

«Վերջին շրջանում մենք բավականին առաջ ենք գնացել աբխազական երկաթուղու վերականգնումը սկսելու հարցում եւ այժմ մոտեցել ենք այդ հատվածի տեխնիկական վերականգնումը սկսելուն», - ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, Թբիլիսիում մեկնարկած ռուս-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստից առաջ հայտարարել է Իգոր Լեւիտինը:

Թեեւ 1992 թվականից չգործող երկաթուղու այդ հատվածը վերագործարկելու մասին վերջնական քաղաքական որոշումը դեռ ընդունված չէ, Վրաստանն ու Ռուսաստանը ակտիվորեն քննարկում են երկաթուղու վերականգնման աշխատանքների հարցը:

Նաեւ Հայաստանը Ռուսաստանի հետ կապող այս երկաթուղու աբխազական հատվածի վերականգնման համար, ըստ մասնագետների, պահանջվում է շուրջ 100 միլիոն դոլար, եւ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է փորձագետներով եւ ֆինանսներով մասնակցել նախագծի իրականացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG