Մատչելիության հղումներ

Բելառուսի նախագահական ընտրությունները կայանալու են 2006 թվականի մարտի 19-ին


Ինչպես հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Բելառուսի խորհրդարանը այսօր միաձայն որոշել է երկրում հերթական նախագահական ընտրություններն անցկացնել 2006 թվականի մարտի 19-ին:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անցած նոյեմբերին հայտարարել էր, թե մտադիր է մասնակցել նախագահական ընտրություններին եւ «լի է վճռականությամբ» առաջիկա ընտրությունները անցկացնել «ճշգրիտ ու էլեգանտ»՝ Ռուսաստանին հարվածի տակ չդնելու համար:

2004 թվականի հոկտեմբերին Բելառուսում կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքում Ալեքսանդր Լուկաշենկոն հնարավորություն ստացավ երրորդ անգամ առաջադրել իր թեկնածությունը նախագահի պաշտոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG