Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան հակամարտության գոտում ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հինգշաբթի օրը ափսոսանք է հայտնել հակամարտությունում սպանվածների եւ վիրավորների թվի ավելացման կապակցությամբ:

Նրա խոսքերով, հրադարարի խախտման մի շարք փաստեր կապված էին զինծառայողների «վախի» գործոնի հետ, որոնց սխալների պատճառով էլ խախտվել էր զինադադարը հայ-ադրբեջանակն զինված ուժերի շփման գոտում:

«Ընթացիկ տարում երկու կողմից սպանվածների եւ վիրավորների թիվը աճել է: Եվ դա ցավալի է: Սակայն փաստը մնում է փաստ», - ըստ «Թրենդ»-ի, Բաքվում հայտարարել է Անջեյ Կասպշիկը՝ նշելով, թե «հակամարտության գոտում իրավիճակի մասին տվյալները ստացվում են անմիջականորեն դաշտային հրամանատարներից»:

Կասպշիկը նաեւ հայտնել է, որ շփման գոտում հաջորդ մոնիտորինգը իրականացվելու է 2006 թվականի հունվարին. - «Ներկայումս ես զբաղվում եմ [ԵԱՀԿ Մինսկի խմբի] համանախագահների այցով տարածաշրջան: Հետո ես կվերադառնամ Բրյուսել, քանի որ եկող տարվանից ԵԱՀԿ-ում նախագահելու է Բելգիան, եւ ես պետք է մի քանի հանդիպումներ ունենամ ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների հետ», - նշել է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչը եւ ավելացրել, որ, ըստ պայմանավորվածության, մոնիտորինգը պետք է իրականացվի երկու ամիսը մեկ անգամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG