Մատչելիության հղումներ

Բժիշկների կանխատեսմամբ, այսօր ծնվելու է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու երկրորդ երեխան: Անցած գիշեր Թբիլիսիի հիվանդանոցներից մեկի գինեկոլոգիական բաժանմունք է տեղափոխվել նախագահի տիկին Սանդրա Ռուլոֆսը:

Ռուսաստանյան «Նովոստի» գործակալությանը Վրաստանի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Միխեիլ Սահակաշվիլին անձամբ է կնոջը հիվանդանոց ուղեկցել:

Միխեիլ Սահակաշվիլին եւ Սանդրա Ռուլոֆսը ունեն տասնամյա որդի, որին Վրաստանի նախկին նախագահ Շեւարդնաձեի պատվին տվել էին Էդուարդ անունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG