Մատչելիության հղումներ

2 տարվա ընթացքում Սահակաշվիլու վարկանիշը ընկել է գրեթե 6 անգամ


Եթե Վրաստանում նախագահական ընտրությունները կայանային այս կիրակի, ապա նախագահ Միխեիլ Սահակաշվիլին կստանար քվեների միայն 15,9 տոկոսը: 2004 թվականի հունվարին կայացած ընտրություններում, մինչդեռ, Սահակաշվիլու օգտին էին քվեարկել Վրաստանի ընտրողների 96,25 տոկոսը:

«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, Հասարակական կարծիքի եւ սոցիալական տրամադրվածության ուսումնասիրման կենտրոնի անցկացրած հարցումների համաձայն, ընտրություններում երկրորդ տեղը 13 տոկոսով կզբաղեցներ Վրաստանի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին, երրորդը կլիներ նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին (11,5 տոկոս), իսկ խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի օգտին կքվեարկեին ընտրողների 4,6 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG