Մատչելիության հղումներ

Իրանի նախագահը առաջարկել է հրեաներին վերաբնակեցնել Կանադայում եւ Ալյասկայում


«Հրեաներին պետք է վերաբնակեցնել Եվրոպայում, ԱՄՆ-ում, Կանադայում եւ Ալյասկայում», - ըստ «Ասոշիեյթեդ Փրես» գործակալության, հայտարարել է հայտնել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը:

Իրանի նախագահը երեկ «միֆ» էր անվանել հրեաների Հոլոքոսթը եւ վերահաստատել իր կարծիքը, թե հրեաներին պետք է վերաբնակեցնել. - «Ինչո՞ւ պետք է պաղեստինցիները տառապեն հրեաների նկատմամբ Եվրոպայում ժամանակին իրականացրած անարդարության պատճառով»:

Իրանի նախագահը առաջին անգամ չէ հանդես գալիս հակաիսրայելական հայտարարություններով. հոկտեմբերի վերջին Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել էր, թե «Իսրայելը պետք է ջնջել աշխարհի քարտեզից», ինչին ի պատասխան Իսրայելը պահանջել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից գնահատական տալ Իրանի նախագահի հայտարարությանը եւ պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG