Մատչելիության հղումներ

Բուենոս Այրեսի «Արմենիա» հրապարակում Հայաստանից բերված խաչքար տեղադրվեց


Չորեքշաբթի օրը Բուենոս Այրեսի «Արմենիա» հրապարակում տեղադրվեց Հայաստանից բերված խաչքար: Այն խորհրդանշում է հայ ժողովրդի երախտագիտությունը Արգենտինայի հանդեպ:

Խաչքարի տեղադրման արարողությանը ներկա էին Արգենտինայի պաշտոնական այրեր եւ հայ համայնքի ներկայացուցիչներ: Խաչքարը «Արմենիա» հրապարակի գողտրիկ պուրակում տեղադրվել է բարերար Գեւորգ Կարագոզլուի ջանքերով:

Արգենտինայում բավական մեծ հայ համայնք կա: Արգենտինայի խորհրդարանը ճանաչել է հայոց ցեղասպանությունը:

Դիեգո Կարամանուկյան, Բուենոս Այրես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG