Մատչելիության հղումներ

logo-print

Սայաթ-Նովան զիջում է դիրքերը


Այս տարվա 43 աշակերտներից ընդամենը երկու-երեքն են, որ ժողովրդական գործիքների դասարանն են ընտրել: Սուրեն Միրզոյանն ասում է, որ տասը տարի անց հանրապետությունում մատների վրա ենք հաշվելու դուդուկ, ուդ, քանոն ու քամանչա նվագողներին: Մտավախություն կա, որ հաջորդ տարի դպրոցում ժողգործիքների բոլոր դասարանները կփակվեն:

Աշակերտների թիվը նվազել է նաեւ մայրաքաղաքի մյուս դպրոցներում: Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցում մեզ հանդիպած ծնողն ասում էր, թե չէր ցանկանա, որ իր երեխաները երաժիշտ դառնան: Նրա խոսքով, երեխաները պարզապես բարեկիրթ մարդ են դառնում երաժշտական դպրոցում: Երկու երեխաներին նման հաճույքից չզրկելու համար նա ամսական 9000 դրամ է վճարում:

«Շատ դժվար է, բայց երեխաների համար անում ենք», - ասաց նա:

Չուխաջյանի անվան դպրոցի տնօրենի կարծիքով, երաժշտական դպրոց հիմնականում գալիս են այն երեխաները, ում ծնողների հնարավորությունները ներում են լավ կրթություն ապահովելու համար: Երաժիշտ, սակայն, ցանկանում են դառնալ բացառիկները:

«Ժողգործիքների դասարանում ուսման վարձը 3000 դրամ է, բայց միեւնույն է՝ չեն ուզում գալ», - բողոքում է Սուրեն Միրզոյանը:

Ցանկացողների թիվը շատացնելու ու մասնավորապես ժողգործիքների հանդեպ հետաքրքրություն առաջացնելու համար քաղաքապետարանն այս տարի քայլեր է ձեռնարկել: Այսպես՝ ժողգործիքների դասարանը գերազանց ավարտող աշակերտները հաջորդ կիսամյակում կմուծեն ուսման վարձի միայն կեսը: Երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար պետությունը կմուծի ողջ ուսման վարձը: Արտոնություններ կան նաեւ միակողմանի ծնողազուրկների ու հաշմանդամների համար:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG